ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եղբայրս` Ռոմիկ Բաղդասարյանը (72 տարեկան, Նոր Հաճն, Չարենցի փողոց, բն. 29), աղբատար մեքենայի բանվոր էր աշխատում: Աշխատանքի ժամանակ ընկել է մեքենայից եւ վնասվել: Խնդրում եմ ասել, թե աշխատանքի ժամանակ առողջության խեղման համար նպաստը որքան, որտեղից եւ ինչ հիմունքներով են վճարում:

Ռայա Բաղդասարյան, 66 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժողովուրդ» օրաթերթից ստացված Ռայա Բաղդասարյանի էլեկտրոնային նամակի կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 234-րդ հոդվածի՝ եթե աշխատանքի վայրում աշխատողը դժբախտ դեպքից ստացել է խեղում, գործատուն կրում է նյութական պատասխանատվություն: Հետեւաբար, Դուք վնասի հատուցման պահանջով պետք է դիմեք այն կազմակերպությանը, որը պատասխանատու է ճանաչվել Ձեր առողջությանը պատճառված վնասի հատուցման համար:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գործատուն հատուցում է իր պատճառած վնասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ, 1079-րդ հոդվածներով սահմանված կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թ. Ավետիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ երեւույթին, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը որոշակի նվազագույն սահման ունի վճարման պարտադիր չափի վերաբերյալ: Բայց եւ հարուստ, վճարունակ կազմակերպությունում աշխատելը, ինչպես միշտ, նույնիսկ նման առիթով է ցանկալի: Դատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի զբաղվածության վարչության պետի պատասխանից՝  որքան կազմակերպությունը վճարունակ լինի, այնքան ավելի մեծ գումար կվճարի հաշմանդամ դարձած իր աշխատակցին:




Լրահոս