2012թ. հոկտեմբերին թուրքական Անթալիա քաղաքում առգրավված 12 կգ 376 գ ոսկու ձուլակտորները կհամալրեն Թուրքիայի պետական պաշարները: Դատարանը նման որոշում է կայացրել այն բեռի նկատմամբ, որը Գրոզնի մեկնող չվերթով փորձում էր տեղափոխել Չեչնիայի ղեկավարի նախկին օգնական Ամրուդդին Էդելգիրիևը:
Չնայած արժեքավոր բեռի վրա արգելանք էր դրվել, ինքը Էդելգիրիևը կարողացել էր մեկնել ՌԴ, քանի որ դիվանագիտական անձնագիր ուներ: Մաքսավորների հարցերին ի պատասխան՝ նա ասել էր, որ մաքսանենգ ոսկին պատկանում է իր ընկերոջը, ով խնդրել էր պայուսակը անցկացնել մաքսակտով. գրում է թուրքական Hurriyet թերթը:
Բոլոր ձուլակտորներն ունեցել են «2008» թվագրված ռուսական կնիքներ և սերիական համար՝ КР119:
Ոսկին, դատարանի որոշմամբ, փոխանցվել է Թուրքիայի պահուստային ռեզերվ: Թե ինչպես է այն հայտնվել Անթալիայում, չի հաղորդվում: