Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 79 դպրոցում կազմակերպված “Վերջին զանգի” արարողության ժամանակ դպրոցի բակում հնչել են կրակոցներ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ դպրոցի առջև կայանված “Մերսեդես” մակնիշի ջիփ ավտոմեքենայից մի հոգի դուրս է եկել ու իր մոտ եղած որսորդական հրացանից օդ կրակել և նույն ջիփով հեռացել: Դպրոցի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ րոպեներ անց ժամանեցին ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները կարճ ժամանակում օպերատիվ տվյալներն իրացնելով պարզում են, որ նշված ջիփի համարանիշները եղել են 14 ՕԼ 414, որը պատկանում է Արամ Թովմասյանին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Չարբախի աշխատակիցները հայտնաբերում են նշված ջիփն ու կրակոցներ արձակած “հերոսին”՝ Արամ Թովմասյանին, ում հետ եղել է նաև նրա որդին՝ Վազգեն Թովմասյանը:
Արդեն ոստիկանությունում հայրը հանձնում է իրեն պատկանող “Ֆաբարմ” տեսակի հրազենը և 4 փամփուշտ և խոստովանում, որ կրակոցների հեղինակը եղել է ինքը՝ տղայի “Վերջին զանգի” առթիվ: Փաստի առթիվ ոստիկանության Չարբախի բաժանմունքում քննություն է սկսվել:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի