Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում մայիսի 26-28-ը շրջանների զգալի մասում, 29-30-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ,  առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից  հայտնում են,  որ քամին հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանն 28-30-ին կբարձրանա 4-5 աստիճանով:  Երեւանում մայիսի 26-28-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 29-30-ին` առավելապես առանց տեղումների եղանակ: Գիշերային ժամերին կլինի 11-ից 14, ցերեկային ժամերին` 25-ից 28 աստիճան տաքություն:




Լրահոս