
Մեկնարկել է WTA-ի «Տարվա առաջընթաց» անվանակարգում քվեարկությունը, հայտնում է Isport.ua-ն:
Այս անվանակարգի հավակնորդների շարքում են հայտնվել ֆրանսուհի Կարոլին Գարսիան, ամերիկուհի Կոկո Վանդևեգեն, կանադուհի Էժենի Բուշարը, ավստրալուհի Քեյսի Դելակվան և Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Պլիշկովան։
Նշենք, որ նախորդ տարի մրցանակին արժանացել էր ռումինուհի Սիմոնե Հալեպը։