ԱԺ նախագահը բացահայտեց, թե երբ ՀՀԿ-ն կհեռանա իշխանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիրներն ընդամենը ցանկություններ են հայտնում բյուջեի հետ կապված, որոնք չեն տեղավորվում եղած հնարավորությունների մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի` նախագահ դառնալու հավակնություններին, պատասխանեց. «Մեր երկիրը ունի նախագահ` Սերժ Սարգսյան, այ երբ կգա նոր նախագահական ընտրությունների ժամանակաշրջանը, այն ժամանակ էլ կխոսենք»:

Այն դիտարկմանը, թե դեռ որքան ժամանակ է Հանրապետականը նախատեսում մնալ իշխանության ղեկին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մինչև Ղարաբաղի միջազգային ճանաչումը լինի, և երբ դա կլինի Հանրապետականն իր գլխավոր խնդիրը լուծված կհամարի: Այդ ժամանակ մենք քաղաքականությունից դուրս կգանք: Չի լուծվում, որովհետև ադրբեջանական կողմը բանակցային սեղանի նստելու և զիջումների գնալու մոտեցումներ չի ցուցաբերում», – հայտարարեց նա:




Լրահոս