Նեպալցի կինն ընդունել է, որ գլխատել է իր եղբոր երեքամյա տղային, քանի որ 25-ամյա կնոջը կախարդանք սովորեցնող գուրուն ասել է, որ նա կկարողանա կախարդ համարվել միայն այն դեպքում, երբ գլխատի իր տղային եւ քրոջ երեխային: Ոստիկանությունը կնոջը ձերբակալել է Նեպալի Սամանպուր քաղաքում, եւայժմ նա մեղադրվում է երեխային զոհաբերելու մեջ,-հայտնում է Lifenews -ը:
Կինը խոստովանել է, որ այնուհետև երեխայի գլուխը գցել է գետը, իսկ մարմինը՝ թաղել: