Նոյեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, 1972 թ. ծնված Գագիկ Դ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն և 1977 թ. ծնված Տիգրան Գ.-ին մի հիմնարկության շինհրապարակի տարածքում տեղակայված տնակներից մեկում հրավիրել են ընթրիքի, որի ընթացքում իր և 1984 թ. ծնված Վահրամ Ն.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս և 1974 թ. ծնված Գնել Խ.-ն հարվածել են իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Գագիկ Դ.-ին հարվածել և վնասվածքներ են պատճառել նաև 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և 1956 թ. ծնված Ներսես Ն.-ն:
Գագիկ Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նախապատրաստվում են նյութեր: