Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի պատրաստվում իր կարիերան շարունակել Անգլիայում: Նախկինում տեղեկություն էր տարածվել, թե 25-ամյա կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հակառակ ուղղությամբ՝ Անխել դի Մարիան: Բեյլի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է 2019թ.-ին:
«Դա ճիշտ չէ: Բեյլը չի պատրաստվում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա: Փոխանակման մասին լուրերը հիմարություն են», – նշել է նրա գործակալ Դևիդ Մանասիան: