
Վերջերս հետազոտողները հնարավորություն են ստացել ուսումնասիրել Յամալի թերակղզում հայտնաբերված հսկայական ձագարաձև խոռոչը:
Ամռանը ուղղաթիռից հայտնաբերված այս խորը վայրը համացանցի օգտատերերը «Սև խոռոչ» էին անվանել: Անսպասելի հայտնագործության ուսումնասիրումը, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ գիտնականները ստիպված էին հետաձգել մինչ ուշ աշուն:
Խոռոչ «վայրէջք» կատարած մասնագետները նրանում գազեր չեն հայտնաբերել: Նրանցից մեկի խոսքով՝ դատարկ հորն արագորեն լցվում է ջրով, և գալիք գարնանը կամ ամռանը այն կարող է լիճ դառնալ: Իսկ մինչ այդ նախատեսվում է այնտեղ նավթահորի փորման փորձ կատարել, ինչի արդյունքում էլ կտրվեն «ռուսական գաղտնիքի» հետ կապված բոլոր պատասխանները: