ՕԵԿ-ում լուրջ խմորումներ են. հավանական է, որ առաջիկայում ՕԵԿ քաղխորհրդի անդամների թիվը նվազի, քանի որ ՕԵԿ-ականներից ոմանք պարզապես հիսաթափվել են այս կուսակցությունից: Ավելին, ինչպես տեղեկացնում են “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները, իբր ավելի քան 150 հազար անդամ ունեցող այս կուսակցությունն առաջիկայում հազիվ մի քանի տասնյակ հազար անդամ հավաքի, այն էլ` վարչական ռեսուրսների շնորհիվ: Այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը հայտնվեց կիսալուծարված վիճակում` սառեցնելով կուսակիցների անդամակցությունը, շատերը չեն ցանկանում հետ վերադառնալ: Նման մթնոլորտ է տիրում հատկապես մարզերում: Օրինակ` Գյումրիում ՕԵԿ թիմը սկսել է կամաց-կամաց ցրվել: Նույն վիճակն է նաև Վանաձորում: ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը, սակայն, շտապեց հերքել այս տեղեկությունները: ,Ժողովուրդե-ի հարցին, թե վստահ է, որ 150 հազար ՕԵԿ-ականները կվերադառնան, Ամիրյանը պատասխանել է. ,Մենք խստացումներ ենք մտցրել ՕԵԿ անդամագրման կարգում, այնպես որ ՕԵԿ-ին անդամագրվելն այլևս հեշտ չի լինիե:
Ժողովուրդ. ՕԵԿ թիմը ցրվում է. մարդիկ հիասթափված են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ