ՀՊՏՀ-ում մարզամշակութային եռուզեռ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) պաշտոնապես տրվեց «Ուսանողական աշուն» մարզամ շակութային փառատոնի մեկնարկը։ Այն կտևի մինչև դեկտեմբերի 5-ը։

Մարզական խաղերը կներառեն ներֆակուլտետային և միջֆակուլտետային մրցույթներ հետևյալ սպորտաձևերից` վոլեյբոլ, ֆուտզալ, շախմատ, սեղանիթենիս, բազկամարտ, բասկետբոլ: Կանցկացվեն ինտելեկտուալ փառատոն, մշակութային մրցույթներ, ՈՒՀԱ խաղեր։ Արդեն իսկ կայացել են շախմատի, բազկամարտի և վոլեյբոլի խաղերը, հայտնի են առաջին հաղթողները։

Ծրագրի նպատակն է կազմակերպել ուսանողների ազատ ժամանցը, հայտնաբերել տաղանդաշատ ուսանողներին, սպորտի նկատմամբ սեր և հետաքրքրություն սերմանել, զարգացնել ինտելեկտուալ շարժումը և այլն:

Նշենք, որ փառատոնն անցկացվում է բուհի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։




Լրահոս