Շտապ. Ադրբեջանցիները խոցել են ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ուղղաթիռը. կա 3 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, նշում են, որ հայկական օդուժի ուղղաթիռը խոցվել է Աղդամի շրջանում՝ Չեմենլի բնակավայրի մոտակայքում։

«Ռազմինֆոն» հայտնում է, որ խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության ծրագրի համաձայն`այս օրերին անցկացվում են «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունները:




Լրահոս