
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ը այցելելու է 7 երկիր՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա:Հայաստանում Քլինթոնը կլինի հունիսի 4-ին և հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հունիսի 6-ին նա կլինի Ադրբեջանում , որտեղ հանդիպում կունենա նախահագ Իլհամ Ալիեւի հետ: Քլինթոնի շրջագայության վերջին կանգառը կլինի Թուրքիան, որտեղ հունիսի 7-ին կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում: