Մայիսի 25-ին Փաստաբանների պալատում տեղի ունեցած նիստում որոշվել է ստեղծել 5 փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը կարճ ժամանակում փաստաբաններին է ներկայացնելու դատական համակարգում առկա ակնառու խնդիրները և դրանց լուծելուն ուղղվող փաստաբանների կողմից իրականացվող միջոցառումները: Այդ մասին armlur.am-ին տեղեկաավ փաստաբանների պալատից: Նիստին ներկա են եղել փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Արա Զոհրաբյանը, Գեւորգ Գյոզալյանը, Ալեքսանդր Սիրունյանը, Լիանա Բալյանը, Գեւորգ Դավթյանը, Ռուբեն Ռշտունին, Սամվել Ջաղինյանը, Արա Զաքարյանը, Տարոն Սիմոնյանը, Ռոբերտ Մանվելյանը, Երվանդ Վարոսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը: Նրանք ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Փաստաբաններից Արա Զոհրաբյանը առաջարկեց որպեսզի պահանջներից մեկը լինի այն, որ այսուհետ Վճռաբեկ դատարանի բողոքները վարույթ ընդունելու եւ չընդունելու վերաբերյալ քննարկումները պարտադիր պետք է ձայնագրառվեն, իսկ փաստաբան Արա Զաքարյանը առաջարկեց հայտարարության մեջ նշել նաեւ, որ Վճռաբեկ դատարանը իրականացնում է զոնալ հսկողություն ստորադաս դատարանների նկատմամբ:Նիստում քննարկվել ՝է նաեւ այն հարցը, որ Վճռաբեկ դատարանը ակնհայտ արհամարում է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները այն իմաստով, որ Վճռաբեկ դատարանի վերադարձման որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Առաջարկ եղավ նաև հաղորդագրություն ուղարկել ՀՔԾ, որպեսզի վերջիններս քրեական գործ հարուցեն Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը), -ներկայացրեց Գևորգ Գյոզալյանը: Ստեծված հանձնախբում ընդգրկվել են փաստաբաններ Գևորգ Գյոզալյանը, Արա Զոհրաբյանը, Կարեն Մեժլումյանը, Լուսինե Սահակյանը եւ Հայկ Ալումյանը:
Փաստաբանները վճռական են տրամադրված
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ