
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, խոսելով Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հետ խաղի մասին, ընդգծել է, որ պարտուգալացիները միշտ էլ ուժեղ են:
«Շատ բարդ խաղ է լինելու, սակայն Պորտուգալիայի համար նույնպես դժվար է եղել մեր հետ նախորդ խաղերում: Նրանք խելացի և ուժեղ մրցակիցներ են: Սակայն մենք նույնպես գիտենք, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ»,- նշել է Բերեզովսկին:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին: