Երեկ Սիրիական Հոմս քաղաքում բախումների հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 13 երեխա, տեղեկացնում է BBC -ն։
Ընդիմադիրների տվյալներով՝ առավել մեծ քանակությամբ զոհեր գրանցվել են Խուլա քաղաքում, որտեղ քաղաքացիները կառավարական ուժերի կողմից զանգվածային ռմբակոծությունների են ենթարկվել։Ընդիմադիր ուժերի հաղորդմամբ` երկրի այլ շրջաններում հարձակումների զոհ է դարձել եւս 20 մարդ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան գի Մունը հայտարարել է, որ իրավիճակը Սիրիայում շարունակվում է ծայրահեղ լարված մնալ։