
Գերմանիայի Դրեզդեն քաղաքի 16-ամյա բնակիչ ազգությամբ հնդիկ Շոուրյա Ռայը կարողացել է լուծել 350 տարի առաջ Իսահակ Նյուտոնի կողմից առաջարկած մաթեմատիկական գլուխկոտրուկը՝ 2 ֆունդամենտալ մասնիկների դինամիկայի տեսությունները, որոնք մինչ այս աշխարհի բոլոր ֆիզիկոսները հաշվում էին `օգտագործելով հզոր համակարգիչներ:,- գրում է Daily Mail-ը: Տղայի հայրն իր հերթին պատմել է, որ Ռայը 4 տարեկանից սկսել է մաթեմատիկական բարդ հաշվարկներ անել և հավասարումներ լուծել: