Ամերիկացի Վինս Ստարվիքսը համացանցում տեղադրել է թաքնված տեսախցիկով նկարահանված տեսանյութ, որի վրա երևում է, թե ինչպես է հյուրանոցի սպասուհին տնտղում հաճախորդի իրերը: Ներկայացված կադրերը բուռն արձագանք են գտել համացանցի օգտատերերի շրջանում, տեղեկացնում է Mirror-ը:
Կարճ ժամանակով հեռանալով հյուրանոցային համարից՝ Ստարվիքսը այնտեղ է թողել իր բոլոր իրերը, այդ թվում միացված տեսախցիկով նոութբուքը: Ամերիկացու փորձը «հաջող» է անցել:
Տեսախցիկը սկզբում գրանցել է, թե ինչպես է սպասուհին փոխում նրան անկողնու սավանները, այնուհետև սկսում տնտղել նրա անձնական իրերը: