Tert.am-ը գրում է. ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտմամբ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել է մեր սահմանի վրա` չեզոք գոտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտմամբ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռ է խոցվել։
Նշենք, որ ադրբեջանական կայքերը գրում են, որ ուղղաթիռը խփվել է ադրբեջանական օդուժի տարածքում:
«Իրենք որ ասում են, որ մենք իբր պրովոկացիաներ ենք արել և այլն. դա հերյուրանք է: Նաև չկա դրա տրամաբանությունը: Երկրորդը՝ որ ուղղաթիռի բեկորները ուսումնասիրվեն, պարզ կդառնա, որ ուղղաթիռն ընդհանրապես զինված չի եղել»,–ասաց նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում