Թեև Ամանորին դեռ մի քանի շաբաթ կա, բայց Երևանն աստիճանաբար սկսում է ապրել տոնական տրամադրություններով: Այսուայնտեղ արդեն սկսել են վաճառել եղևնիներ և ամանորյա խորհրդանիշներ:
Մարդիկ, իհարկե, գնումների դեռ չեն շտապում, բայց Armlur.am-ի հարցին, թե որտեղ են պատրաստվում անցկացնել Ամանորը, պատասխաններ բոլորն ունեին: Թեև վերջին տարիներին նորաձև են դարձել արտերկյա ճամփորդություններն ու ռեստորանային միջոցառումները, բայց մեր հասարակության մեծ մասը շարունակում է հավատարիմ մնալ ավանդույթներին և ընտանեկան միջավայրում, սեփական հարկի տակ Ծննդյան տոներն անցկացնելուն: Այս հարցում որոշակի դեր է խաղում նաև սոցիալական վիճակը: Մարդիկ ավելորդ շռայլությունների հնարավորություն պարզապես չունեն:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան