Մայիսի 25-ին, “Վերջին զանգի” հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության ¨ ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում:
Նշենք, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՜ տարվա կտրվածքով, թե՜ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել “Վերջին զանգի” հանդիսությունների հետ: