Վթարի է ենթարկվել Էջմիածնի հարկայինի պետի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ, մայիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 80 էլեկտրական սյան դիմաց իրար են բախվել 38-ամյա Մարատ Մարգարյանի վարած “Ֆոլկսվագեն Տուարեգե մակնիշի” 07 ՍՍ 001 համարանիշի, 20-ամյա Արթուր Մարգարյանի վարած “ԲՎՄ 318” մակնիշի, 15 ՕՏ 080 համարանիշի և 33-ամյա Լևոն Մակարյանի վարած “Ռենո” մակնիշի, 32 ԼՍ 850 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով “ԲՄՎ”-ի ուղևոր, 19-ամյա Աննա Ութուջյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է “Մալաթիա”բժշկական կենտրոն։:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ ,Ֆոլկսվագեն Տուարեգիե վարորդ Մ. Մարգարյանը աշխատում է ՀՀ ՊԵԿ Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունում՝ որպես պետի տեղակալ։




Լրահոս