
Ըստ Henaran.am -ի աղբյուրների,օրերս “Կենտրոն” հեռուստաընկերությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկել են նախընտրական քարոզարշավն ու վերլուծել: Հնչել են տեսակետներ, որ “Էպիկենտրոն” լրատվականի հիմնական թողարկման հաղորդավար Գրիգոր Հարությունյանը ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի անունն արտասանել է առանձնահատուկ շեշտով ու զգացմունքային ոճով:
Սակայն հաղորդավարը չի համաձայնել “մեղադրանքների” հետ եւ ասել է. “Ինչ եք խոսում, այդ անունը պիտի այդպես ճոխ հնչեցվեր, չէ որ նրանից է կախված շատ բան”: Չնայած հաղորդավարի արդրացումներին Գրիգոր Հարությունյանը “ներքին աուդիտի” կենթարկվի եւ աշխատավարձից կպահեն: armlur.am-ը փորձեց պարզել` արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոս Ղազարյանը հեգնանքով նշեց, թե ” Խնդրում եմ ինձ չխնդրել ակնհայտ ապուշություններ մեկնաբանել”: