Հովիկ Աբրահամյանը՝ ադրբեջանական զինուժի վերջին գործողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատապարտում է ադրբեջանական զինուժի գործողությունները: Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Լրագրողների այն հարցին՝ քննարկվել են արդյոք «եռյակի» առաջարկները, վարչապետը նշեց, որ տեղյակ է նրանց ներկայացրած պահանջներից, սակայն այս պահին դեռևս քննարկումներ չեն ընթանում: Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ դրանք կսկվեն հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ «եռյակը» հայտարարել է, որ միայն ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում կվստահեն իշխանությանը:

 




Լրահոս