
Աճուրդի է հանվել այն կարմիր գորգը, որով Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդը ու նրա ընտրյալը` Շարլեն Ուիթսթոկը քայլել են իրենց հարսանիքի օրը:
Կանխա տեսումների համաձայն՝ նորզել անդական բրդից 14 մետրանոց գորգը կվաճառվի 30-50 հազար եվրոյով: Վաճառքից ստացված գումարները փոխանցվելու են Մոնակոյի իշխանի անվան հիմնադրամին, ապա գումարները կծախսվեն շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր իրականացնելու համար: Բացի գորգից` կվաճառվեն նաև զարդեր: Հիշեցնենք, որ Մոնակոյի իշխան Ալբեր 2-րդի ու Շարլեն Ուիթսթոկի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել 2011թ. հուլիսի 2-ին: