«Վանաձոր» ՔԿՀ-ում ինքնասպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վանաձոր» ՔԿՀ-ի թիվ 3 պատժախցում պահվող, կալանավորված անձ Ա.Թամարյանը 2014 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, և նոյեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, կյանքին վերջ տալու նպատակով սավանի և ծածկոցի կտրած կտորներով խցի պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել, որը կանխվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս