Իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Հայկազի Ճգնավորյանը ծնվել է Իրանում 1937 թ։
1961 թ ավարտել է Թեհրանի կոնսերվատորիան, այնուհետև ուսումը շարունակել է Վիեննայում։
Գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ։
1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի». սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն է։
Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստանի անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպեց ﬔծ համերգ: Լորիս Ճգնավորյանը պարգևատրվել է Ավստրիայի նախագահի սահմանած ոսկե մեդալով։