
Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 19 շենքի 120-րդ բնակարանի բնակիչը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, սպառնացել է հրդեհել բնակարանը: Այս մասին ՀՀ ԱԻն ծառայությունում ահազանգ է ստացվել մայիսի 26-ին, ժամը 12.07-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Մինչ փրկարարաների կանչի վայր հասնելը` հարազատները բացել են բնակարանի դուռը, իսկ 1985թ. ծնված Արման Խաչատրյանը փախել է տնից: Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02” եւ “1-03” ծառայությունների ծառայությունները: