Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Տյագու Մենդեշն ադրադարձել է Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում սպասվող խաղին:
«Մեզ համար չկան թույլ մրցակիցներ: Մեր իրավիճակում ոչ մի խաղ չի կարող լինել հեշտ: Այդ 90 րոպեում կարող է տեղի ունենալ ամեն բան:
Մենք վերլուծել ենք Հայաստանի հավաքականի խաղը, մի քանի անգամ դիտել ենք նրանց հանդիպումների տեսագրությունները: Հայերն ունեն լավ ֆուտբոլիստներ: Օրինակ` Հենրիխ Մխիթարյանը, ով հիանալի է խաղում նաև պաշտպանվելիս: Նա կատարում է արագ անցումներ և մեծ վտանգ է ներկայացնում մեր դարպասի մոտ»,- նշել է Մենդեշը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա – Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին: