Որ երկրներ է մեկնել Հերմինե Նաղդալյանը պետբյուջեի հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե հայրենի օրենսդիրների գործուղումների համար որքան գումար է հատկացվել պետբյուջեից:

Այսօր կներկայացնենք, թե քանի անգամ և որ երկրներ է գործուղումների մեկնել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նախ նշենք, որ 2013թ. Հ. Նաղդալյանը երեք անգամ է մեկնել գործուղման, իսկ  մինչ 2014թ. հուլիսը՝  4 անգամ: 2013թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով նա մեկնել էր Արցախ: Այդ ժամանակահատվածում Նաղդալյանի հետ Արցախում են եղել նաև ՀՀԿ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը:

Նույն տարվա սեպտեմբերի 16-18-ը ԱԺ փոխնախագահը ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում եղել է Մոսկվայում:

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) 31-րդ լիագումար և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի, ինչպես նաև` մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու նպատալով Հերմինե Նաղդալյանը 2013թ. նոյեմբերի 27-29-ը գտնվել է Սանկտ Պետերբուրգում: Նրա հետ միասին Ռուսաստանում է եղել նաև պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Այս տարի նա դեռևս այցելել է  Ս. Պետերբուրգ, Մոսկվա, Ստրասբուրգ և Լոնդոն: Հիշեցնենք, որ ԱԺ կին պատգամավորների շրջանում մշտապես կռիվներ են լինում, թե ով պետք է մեկնի այս կամ այն գործուղմանը: Հ. Նաղդալյանը` որպես ԱԺ փոխնախագահ, մրցակցությունից դուրս է:

Նաիրա Հովհաննիսյան

Կարդացեք նաև՝ Նաիրա Կարապետյանն ավելի շատ մեկնում է գործողումների, քան` ելույթ ունենում 

Որքան են պետբյուջեի վրա արժեցել Հովիկ Աբրահամյանի գործուղումները 

 




Լրահոս