Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դրական է արտահայտվել և գովեստի խոսքեր հղել Դիեգո Մարադոնայի հասցեին:
«Մարադոնան իմ կուռքը չէ, սակայն նա իմ մտքում թողել է մի փոքր հիշողություն: 1986 թվականին նա հիանալի հաղթանակ է տոնել, որը կրկնելն անհնար է:
Այն ժամանակ ես դեռ 14 տարեկան էի, սակայն ամեն ինչ շատ լավ էի հասկանում: Նա հաղթանակ տոնեց առանց ինչ-որ մեկի օգնության: Մարադոնան 1986 թվականին անկրկնելի էր»,- հայտարարել է Զիդանը: