«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության արդյունքները գտնվում են Ազգային ժողովի օրակարգում, եւ դեռեւս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը Աժ ամբիոնից չի ներկայացրել այն, ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ՀՔԾ-ում սկսել են քննել փաստաթղթում բերված չարաշահումների փաստերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ՎՊ բացահայտումների հիման վրա բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:
Ըստ նույն տեղեկությունների՝ ՎՊ զեկույցի ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են քննության 20 ուղղություններ:
Վերը նշված 20 ուղղություններով տարվող քննության շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, արդեն իսկ հարցաքննվել են շուրջ 70 անձինք, որոնց թվում եղել են նաեւ գերատեսչությունների եւ պետական հիմնարկների ինչպես շարքային աշխատակիցներ, այնպես էլ՝ ղեկավարներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: