Մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur. am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 22։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում իրար են բախվել տաքսի ծառայությանը պատկանող Սամանդ մակնիշի Տ 58 02 համարանիշի և Սամանդ մակնիշի ոստիկանական 392 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարից հետո ոստիկանական Սամանդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանն ու ցուցանակին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մեկ հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ոստիկանական նշված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության պարեկապահակային ծառայության Էրեբունու բաժնին։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ, հավանաբար, նախապատրաստած նյութերը կուղարկվի Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։ Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիրավորները մեկից ավելի են, ինչը, պետք է պարզի քննության բաժինը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի