«Դատապարտյալների հիվանդանոց»-ում 54-ամյա դատապարտյալ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ armlur.am-ը տեղեկացավ, որ ժամեր առաջ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 54-ամյա դատապարտյալ Տիգրան Ղազարյանը տառապում էր լյարդի ցերոզ հիվանդությամբ:

Պատիժը կրում էր ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում արդեն 5 տարի: Նրա պատժի կրման վերջնաժամկետը կլրանար 10 ամսից: Նա 2011 թվականին դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառություն առանց իրացնելու նպատակի), 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառություն իրացնելու նպատակով):

ՔԿՎ-ից armlur.am-ին տեղեկացրին, որ Տ. Ղազարյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում ստացել է 2011 թվականից:

Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս