
Մուտքի վիզայի հետ կապված նոր կանոնների գործարկումը կարող է Վրաստանում ապրող հայերի արտաքսման պատճառ դառնալ:
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է «Ազատ Վրաստան» կուսակցության քաղաքական քարտուղար Թենգիզ Օմանիձեն:
Նա նշել է, որ Սանխվե-Ջավախեթիայի տարածքում բնակվող ավելի քան 2 հազար հայերին արտաքսում է սպառնում, քանի որ նրանք չունեն Վրաստանում բնակվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր: