
Ֆրանսիյում անցկացված հարցումների արդյունքների համաձայն` ֆրանսիացիների մոտավորապես 2/3-ը հավանություն է տալիս նախագահ Ֆրանսուա Օլանդի նախագահության առաջին օրերին իրականացրած գործողություններին: Նշենք՝ Օլանդը, ով նախագահի պաշտոնը ձեռք բերեց մայիսի 15-ին, նախագահության իր առաջին օրերի ընթացքում իրականացրել է բազմաթիվ գործողություններ, այցելություններ կատարել Բեռլին եւ Վաշինգտոն` պաշտպանելու համար իր մոտեցումները Եվրոպայում տնտեսական ճգնաժամը տնտեսական աճի միջոցով լուծելու եւ Աֆղանստանից ֆրանսիական զորքերը վաղաժամ դուրս բերելու ուղղությամբ: Նախագահը նաեւ փորձել է շահել ֆրանսիացիների վստահությունը` իր աշխատավարձը կրճատելով 30 տոկոսով եւ խոստանալով, որ հանդիպումների կգնա ոչ թե ինքնաթիռով, այլ գնացքով: