
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ օրեր առաջ Երևան – Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարին:
Վարչապետը նախ իր ցավակցությունը հայտնեց բոլոր զոհվածների ընտանիքներին, բարեկամներին: Նա նշեց, թե ստացվել են վթարի պատճառների նախնական վարկածները:
«Միաժամանակ ինձ տրված նախնական զեկույցների հիման վրա ուզում եմ մեր համապատասխան գերատեսչությունների ուշադրությունը սևեռել գազային լիցքավորման բալոնների, տեխզննման գործընթացների վրա: Հանձնարարում եմ պատկան մարմիններին 1 ամսվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել համապարփակ լուծումներ», – ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով յոթ հոգի զոհվել էր: