
Երեկ երեկոյան Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որում քննադատել է այդ երկրում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ճնշման ուղղությամբ իշխանությունների գործողությունները։ Բանաձևում նշված է, որ Եվրախորհրդարանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել Ադրբեջանում ազատ արտահայտվելու ու ազատ հանրահավաքներ անցկացնելու դեմ ուղղված բոլոր գործողությունները: Եվրախորհրդարանն Ադրբեջանին նաեւ կոչ է արել բարեփոխումներ սկսել ողջ իրավաբանական համակարգում: Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ փաստաթուղթը որակել է որպես ոչ օբյեկտիվ: