
Ճապոնական Նիիգատա քաղաքի արվարձաններից մեկում երեկ զոհվել է Ռոսաստանի հյուպատոս Վլադիմիր Պուշկովը: Երեկ առավոտյան նա ռուս եւ այլ դիվանագետների հետ մասնակցում էր Նիիգատա քաղաքի արվարձանում մշակութա-սպորտային միջոցառմանը,- հայտնում է Interfax-ը: Իր գործընկերնրի հետ վոլեյբոլ խաղալու ժամանակ նա փորձել է բռնել դեպի սարալանջ թռչող գնդակը, բայց սխալ հաշվարկի արդյունքում ընկել է ձորը: Փոխհյուպատոս Ռոման Կոլեսնիկը, ով փորձել էր փրկել վերադասին,եւևս տուժել է եւ տեղափոխվել հիվանդանոց: