
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստի վերաբերյալ:
Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել և այդ մասին համապատասխան կարգով տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին:
Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռ է խոցվել, որի հետևանքով զոհվել են անձնակազմի երեք անդամները: