ՀՀ կառավարությունն այսօր մերժեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Դրանում առաջարկվում էր մինչև 2 տարեկան երեխաներ ունեցող չաշխատող մայրերին նպաստներ տրամադրել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Կառավարությունն արդեն ձեռնամուխ է եղել սույն օրենքում փոփոխություններ կատարելուն: Այս որոշման նախագիծն ընդունելու անհրաժեշտություն նրանք չտեսան:
Արտեմ Ասատրյանը նաև նշեց, որ օրենքի նախագծով՝ պետության պարտավորությունները կավելանան լրացուցիչ 15 մլրդ դրամով:
Կառավարությունը կրկին մերժեց ՕԵԿ-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ