Ադրբեջանցի զինծառայող Իլկին Մամեդը, ով նախօրեին կործանել էր Լեռնային Ղարաբաղի տարածքում թռչող հայկական ուղղաթիռը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից մրցանակի է արժանացել: Նա այդ պատվին արժանացել է կործանման ժամանակ հերոսություն ցուցաբերելու պատճառով:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում երեկ ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, որում գտնվող զինծառայող 3 օդաչուն էլ զոհվել են: