ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մեղադրել է Ռուսաստանին Մինսկի պայմանավորվածությունները «կոպտորեն» խախտելու մեջ: Մեղադրանքները հնչեցվել են ռուսական ռազմական տեխնիկան և հետևակային զորքերն Ուկրարինայի տարածք տեղափոխելու մասին ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի մեղադրանքների ֆոնի վրա:
Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կառավարության սեփական աղբյուրներից նման տեղեկատվությունը չի հաստատվել, սակայն նա վստահում է ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի տեղեկություններին:
Փսակիի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները չեն համապատասխանում Մինսկի արձանագրության կատարման անհրաժեշտության մասին Մոսկվայի հայտարարություններին: