
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերին կայանալիք ընտրություններում նոկաուտով հաղթել իր մրցակիցներին:
Նա կոչ է արել իր կողմնակիցներին չհանգստանալ եւ անդադար աշխատել հաղթանակի համար: Նախագահական ընտրություններում նրա հիմնական ընդդիմադիր հակառակորդի անունն արդեն հայտնի է` դա Միրանդա մարզի ղեկավար Էնրիկե Կապրիլեսն է: