
ԱՄՆ Յուտա նահանգում թեթեւ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր` 4 անձինք: Cessna 172 ինքնաթիռը կործանվել է նահանգի հարավում գտնվող քաղաքային օդանավակայանում: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:Հաղորդվում է, որ եղանակային պայմանները բարենպաստ են եղել և չէին կարող վթարի պատճառ լինել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: