Armenian text to speach

Գործադիրը մերժեց Հրանտ Բագրատյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 0187 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Ըստ Հրանտ Բագրատյանի առաջարկի՝ պետք է նվազեցվեն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով՝ 2014 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 803-Ա որոշումը:

Աշխատանքային խումբը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ ձևավորելու հետ կապված հարցը:




Լրահոս