Պոլիտեխնիկը ՊՈԱԿ-ից կվերածվի հիմնադրամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել» Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ սա հնարավորություն կտա ընդլայնել բուհերի ակադեմիական ազատությունն ու ինքնավարությունը: Դա նաև թույլ կտա բուհի գործուենության ընթացքում ուսանողներին առևտրայնացնել իրենց գիտելիքները:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը խնդրեց երկու օր ժամանակ տալ՝ հասկանալու համար՝ արդյոք հնարավոր է ձեռնպահ մնալ այս որոշումից, քանի որ եթե բուհը դառնում է հիմնադրամ, գույքի տնօրինման խնդիր է առաջանում:

«Ուզում են ազատ լինել, բայց պատասխանատվություն չունենան, հա՞»,-կատակեց վարչապետը: Վերջինս հորդորեց այս հարցը դարձնել քննարկման առարկա: «Շտապելու բան չունենք, խնդիրը դնենք ու լուծենք»,-նշեց նա:




Լրահոս