
Լեդի Գագան, այնուամենայնիվ իրավաբան Մինոլա Սեբայանգը այսօր հաստատել է, որ հունիսի 3-ին Ինդոնեզիայում կայանալիք համերգը չեղյալ է հայտարարվել:
Մինոլայի խոսքով` երգչուհին չեղյալ է հայտարարել համերգը ` անհանգստանալով ոչ միայն իր, այլև այն մարդկանց անվտանգության համար, ովքեր պատրաստվում էին ներկա գտնվել համերգին:240 միլիոն բնակչություն ունեցող Ինդոնեզիայում ակնկալվում էր անցկացնել Լեդի Գագայի ամենամեծ համերգը: Հիշեցնենք, որ երկրի իսլամիստները պահանջել էին , որ Գագան չեղյալ համարի իր համերգը: