ՆԱՏՕ-ի ուժերի չորս զինծառայող է զոհվել Աֆղանստանում՝ ականի պայթյունի հետեւանքով,- հաղորդում է Росбалт-ը: Նախնական տվյալներով, նրանցից մեկը բրիտանացի է: Վերջինիս ավտոմեքենան ականի վրա տրաքել է Հելմենդ նահանգում: Այդպիսով, վերջին մեկ ամսվա ընթացքում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի 33 զինծառայող է սպանվել:























